İçeriğe geçmek için "Enter"a basın

Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ

Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամաբ՝ այս մասին հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։

«Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հիմնադրամը 100 հազար ԱՄՆ դոլար կներդնի ձեռքերի գերժամանակակից պրոթեզների նախագծի մեջ, որն իրականացնվելու «Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնի» հետ համագործակցությամբ»,- տեղեկացրել է նա։


CIVILNET

Yorumlar kapatıldı.