İçeriğe geçmek için "Enter"a basın

Մտահոգվելու առիթ չկա․ պաշտպանության նախարարը՝ Սյունիքում սահմանազատման խնդրի մասին

«Ի հայտ եկած տեսանյութերը եղել են մի քանի օր առաջ։ Կարող է լինեն, որ սահմանի մոտ, սակայն հիմա էլ աշխատանք է տարվում սահմանազատման ուղղությամբ։ Մտահոգվելու առիթ չկա»,- հայտարարել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր տարածված տեսանյութերին, ըստ որոնց՝ Ադրբեջանի զինծառայողները Գորիս-Կապան ճանապարհի են կանգնած։ «Զինուժ մեդիայի» հետ խոսելով ճանապարհի անվտանգության մասին՝ նախարարն ասել է, որ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կիլոմետրն իր հսկողության տակ է վերցնում ռուսական սահմանապահ զորքը։

«Մեր սահմանապահ զորքերը կանգնում են այդ տարածքում ու վիզուալ վերահսկում են այն, նրանց ետևում մեր բանակն է»,- նշել է Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


CIVILNET

Yorumlar kapatıldı.