İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 652, մահվան՝ 16 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 652 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 153 825-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2630 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 652 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3282-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 601 է, ընդհանուր առողջացածներինը՝ 132 532, փաստացի բուժվողներինը՝ 18 001 (մեկ օրում ավելացել է 25-ով): Մեկ օրում արվել է 2563 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 566 746 թեստ:


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.