İçeriğe geçmek için "Enter"a basın

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր սգի օր է, բայց այդ սգի մեջ պատասխանատվություն կա․ Լիլիթ Գալստյան

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն այսօր մեկնարկեց Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Աջապահյանի աղոթքով ու նահատակների հիշատակի կարգով՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի առաջարկով՝ ակցիայի բազմահազար մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի նահատակների սրբագործված հիշատակը։

«Մեր սուգը սկսվեց պատերազմի երրորդ օրը, երբ բոլորս հասկացանք, որ ծխի ներքո դավադրություն է կատարվում, սեփական աթոռը պահելու համար դավաճանը զոհասեղանին է դնում մեր որդիներին, մեր ընտրանուն»,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ Եռաբլուրում, ուր երեկ երեկոյան ջահերով երթ էին իրականացրել Հայրենիքի փրկության շարժման հրավիրած երթի մասնակիցները, խոնարհումից հետո հազարավոների երկրորդ խոսքը նզովքն էր, որ ուներ մեկ հասցեատեր՝ Նիկոլը։

«Նիկո՛լ, դավադիր, ստոր,, ստահակ, թուրքական ու ադրբեջանական փողոցային ֆոլկլորի խրտվիլակ․ և այսօր նա համարձակություն ունի գնալու մեր սրբավայրը՝ Եռաբլուր, կուրացման ու դավադրության երթի, որովհետև դավաճանել է դեռևս տաք շիրիմները»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ այդ պիղծը, դավադիրը այդ բարոյական իրավունքը երբեք պիտի չունենար։

«Փաշինյան Նիկոլը, այդ ստահակը, այդ դավաճանը տեղ չունի Հայաստանում։ Մենք այստեղ ենք կոտրված մեջքով, ծանրացած խղճով, որովհետև զոհասեղանին դրված հազարավորները երազանքներ ունեին, բայց նա կոտրեց այդ երազանքներն ու մեր պետականության մեջքը։ Մենք նրան ասում ենք՝ ո՛չ»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Այսօր սգի օր է, բայց այդ սգի մեջ պատասխանատվություն կա՝ ուղղելու մեր կոտրված մեջքը՝ նշեց նա։

«Այդ մենք ենք նոր Հայաստանի տերերը՝ կրթական, մշակութային, քաղաքական էլիտայի տերերը, որ միավորվել ենք՝ կերտելու իրական նոր Հայաստանը, որտեղ չկա Նիկոլը՝ իր ողջ արժեհամակարգով»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը։

Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/hoT3vuFmQpA


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.