İçeriğe geçmek için "Enter"a basın

Ո՞վ Է Վազգէն Մանուկեանը

Վերջին շաբաթներուն յաճախ կը յիշուի Վազգէն Մանուկեանի անունըիբրեւ Հայրենիքի փրկութեան շարժումի վարչապետի միասնական թեկնածու: Այս առիթով տարբեր բովանդակութեամբ կարծիքներ կը հնչեն իր հասցէին, որոնց շարքին նաեւ զրպարտութիւններ ու սին ամբաստանութիւններ: Մեր ընթերցողները լուսաբանելու համար ստորեւ կու տանք անոր կենսագրութեան առաջին մասը, ուր ի յայտ կու գայ նաեւ իր բերած կենսական նպաստը արցախեան եւ առհասարակ Հայաստանի նուաճումներուն: Տրուած ըլլալով, որ «Թարգմանչաց տօներ» բաժինը, համեմատած` իր ազգային հայրենասիրական գործունէութեան, հակիրճ է ու թերի, հարկաւոր է այս թեմային հետագային անդրադառնալ առանձինն:

«Ա.»

Կենսագրութիւն

1988 թուականի փետրուարից Ղարաբաղ կոմիտէի համահիմնադիր եւ կոմիտէի անդամ, 1988 թուականի յունիսից«Ղարաբաղ» կոմիտէի համակարգողը: 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտէի միւս անդամների հետ ձերբակալուել է, 6 ամիս անցկացրել Մոսկուայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցութեան համահիմնադիր եւ վարչութեան առաջին նախագահ: 1990-1995 թուականներին եղել է Հայաստանի Գերագոյն խորհրդի պատգամաւոր, 1995-2007 թուականներին ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր: 1990-1991 թուականներինՀայաստանի վարչապետ: 1991 թուականի սեպտեմբերի 26-ին Վազգէն Մանուկեանը հրաժարական է տուել վարչապետի պաշտօնից: 1991 թուականի շարժման աշխուժ մասնակիցների եւ համախոհների հետ նախաձեռնել է Ազգային ժողովրդավարական միութիւն (ԱԺՄ) կուսակցութեան հիմնադրումը: 1991 թուականից ԱԺՄ կուսակցութեան վարչութեան նախագահ: 1992 թուականի սեպտեմբերն նշանակուել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանութեան նախարարմիաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդիւնաբերական համալիրը: Վազգէն Մանուկեանի օրօք ձեւաւորուել է կանոնաւոր հայկական բանակը, փոխուել պատերազմի ընթացքը, եւ երբ հայկական կողմն անընդմէջ յաղթանակ էր տանում, 1993 թուականի օգոստոսին ազատուել է պաշտօնից: 2009 թուականի մարտից 2019 թուականի դեկտեմբեր Հայաստանի Հանրային խորհրդի նախագահն էր: 2019 թուականից «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ:

2020 թուականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեւած Արցախեան երկրորդ պատերազմի պատճառները, ընթացքը եւ այնուհետեւ 2020 թուականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի եւ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի համատեղ յայտարարութիւնը ստորագրելը Հայաստանեան հանրութեան շրջանում բողոքի ալիք բարձրացրեցինպահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական 17 կուսակցութիւնները ստեղծեցին «Հայրենիքի փրկութեան շարժում»-ի խորհուրդ եւ 2020 թուականի դեկտեմբերի 3-ին անցումային կառավարութեան ղեկավարի վարչապետի միասնական թեկնածու առաջադրեցին Վազգէն Մանուկեանին:

Մանկութիւն եւ պատանեկութիւն

Վազգէն Մանուկեանը ծնուել է 1946 թուականին, Մեծ եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկեանների ընտանիքում: ՀայրըՄիքայէլ Մանուկի Մանուկեանը, աւարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիքամաթեմատիքական ֆակուլտետը, ֆիզմաթ գիտութիւնների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի փրոֆեսէօր: Մայրը Աստղիկ Հմայեակի Յակոբեանը, ծնուել է Գիւմրիում, աւարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիքամաթեմատիքական ֆակուլտետը:

Վազգէն Մանուկեանը սովորել է Երեւանի Ա. Չեխովի անուան դպրոցում: 1963-1968 թուականներինԵրեւանի պետական համալսարանի ֆիզիքամաթեմատիքական ֆակուլտետում, 1966-1967 թուականներին ուսումը շարունակել է Մոսկուայի պետական համալսարանում, 1969-1972 թուականներին ԽՍՀՄ ակադեմիայի Նովոսիպիրսկի բաժանմունքի ասպիրանտ է եղել: Ֆիզմաթ գիտութիւնների թեկնածու է, դոցենտ, մի շարք գիտական յօդուածների հեղինակ.1972-1990 թուականներին դասախօսել է ԵՊՀ-ում: 1967 թուականի ապրիլի 24-ին Մոսկուայում Թուրքիայի դեսպանատան առջեւ ցոյց կազմակերպելու պատճառով ստիպուած է եղել թողնել Մոսկուայի համալսարանը եւ վերադառնալ Երեւան:

ԿինըՎարդուհի Իշխանեանը, մասնագիտութեամբ մաթեմատիկոս է, նրա հայրը յայտնի լեզուաբան, գրականագէտ Ռաֆայէլ Իշխանեանն է, մայրը Վահան Չերազի դուստր, մասնագիտութեամբ լեզուաբան Բիւրակն Չերազը:

Քաղաքական վաղ շրջանի գործունէութիւն

Քաղաքական գործունէութիւնը սկսել է ուսանողական տարիներից: Մինչեւ 1988 թուական եղել է տարբեր քաղաքական կազմակերպութիւնների անդամ եւ կազմակերպիչ:

1960-ականներին Հայաստանում սկիզբ առաւ մի շարժում, որի ներքոյ ստեղծուեցին գաղտնի ազգային կազմակերպութիւններբարձրացնելով Հայոց ցեղասպանութեան եւ ազգային այլ հարցեր: 1967-1968 թուականներին Վազգէն Մանուկեանն ու ընկերները Մոսկուայի համալսարանում հիմնեցին Հայ մշակոյթի ակումբը, որը, սակայն, միայն մշակութային չէր, այլ մշակութայինի անուան տակ ազգային գործունէութիւն էր ծաւալում: Յետոյ նմանատիպ կազմակերպութիւն ստեղծեցին երեւանի պետական համալսարանում կրկին հայ մշակոյթի անուան տակ արծարծելով անկախութեան, արցախի, ժողովրդավարութեան եւ այլ հարցեր:

1967 թուականի ապրիլի 24-ին Մոսկուայում մի խումբ համախոհներով կազմակերպել են ցոյց Թուրքիայի դեսպանատան առաջ` նախապէս մշակելով բեմագրութիւնը, այցելելով Մոսկուայի բուհեր ու հանրակացարաններ, ցուցակներով հայերին գտնելով եւ իրազեկելով ցոյցի մասին:

Ապրիլի 24-ին հազարաւոր ուսանողներ հաւաքուել էին Մոսկուայի թրքական դեսպանատան առջեւ եւ ձեռք ձեռքի տուածսկսեցին երգել «Զարթի՛ր լաօ»-, որից յետոյ ոստիկանները մօտենում են, քաշքշում, փորձում ցրել ցոյցը: Բայց ցոյցն արդէն կայացել էր: Նախորդ տարիների անյաջող փորձերից յետոյ սա առաջին յաջողուած ցոյցն էր: Հայ ուսանողները վերադառնում են հանրակացարաններ եւ նշում իրենց յաղթանակը: Մի քանի օր անց ցոյցի կազմակերպիչներին, այդ թւում նաեւ Վազգէն Մանուկեանին հեռացնում են համալսարանից:

Այդ ցոյցին պատրաստուելիս Վազգէն Մանուկեանը ծանօթանում է Խորհրդային Միութեան արտաքին գործերի նախարարութեան արտաքին քաղաքականութեան ծրագրաւորման բաժնի պետ, Քանատայում խորհրդային Միութեան նախկին դեսպան Համօ Յարութիւնեանի հետ, որը շատ յարգուած ու ազդեցիկ գործիչ էր մոսկովեան քաղաքական շրջանակներում: Կարելի է ասել, որ հէնց նա է դրել Մանուկեանի քաղաքական գործունէութեան հիմքը: Մոսկուայում կազմակերպուած ցոյցից յետոյ էլ նրանց շփումը շարունակւում է: Համօ Յարութիւնեանը Մանուկեանին ու ընկերներին սովորեցնում է քաղաքականութեան ու դիւանագիտութեան նրբութիւնները, ազգային քաղաքականութիւնից մինչեւ համաշխարհային գործընթացներ, խօսում պետութիւնների կառուցուածքից, ներքին խոհանոցից, այն մասին, թէ ինչպէ՛ս են ընդունւում քաղաքական որոշումները եւ այլն: Յարութիւնեանը երիտասարներին ծանօթացնում էր նաեւ յայտնի հայերի հետ: «Նրա տունը հայութեան համար կենտրոն էր: Օրինակ` Սիլվա Կապուտիկեանի հետ այնտեղ եմ ծանօթացել: Շատ անգամ այնտեղ հանդիպեցինք եւ մտերմացանք մարաջախտ Բաղրամեանի հետ: Ծանօթացանք նաեւ մարաջախտ Բաբաջանեանի, նախկին առաջին քարտուղար Եաքով Զարոբեանի, մի խօսքով, ժամանակի ամենաազդեցիկ դէմքերի հետ», յիշում է Մանուկեանը:

Գաղափարական միւս մեծ ազդեցութիւնը երիտասարդները կրում էին Կարէն Թախտաջեանից, որը մաթեմատիկոս էր, հայրըԼեւոն Թախտաջեանը Փեթերպուրկում յայտնի ակադեմիկոս: Կարէն Թախտաջեանն առաջ էր քաշում ազգային գաղափարախօսութեան հարցեր, դրդում, որ երիտասարդները փիլիսոփայութիւն կարդան: Ես առաջին անգամ հէնց նրա ազդեցութեան տակ սկսեցի ուսումնասիրել Նիցչէ, Շոփենհաուէր, Օթթօ Վէյնինկեր, հնդկական փիլիսոփայութիւն: Իսկ Համօ Ակիմիչի ազդեցութեան տակ սկսեցինք ուսումնասիրել, թէ ՛նչ է նշանակում բաժնետիրական ընկերութիւն, Միացեալ Նահանգների տնտեսութիւն, այսինքն, եթէ անկախ պետութիւն լինենք, հասկանայինք ի՛նչ ճանապարհով պէտք է գնանք եւ այլն: Այդ բոլոր տղաները հետագայում մեծ դեր խաղացին ոչ միայն Հայաստանում տարբեր գաղտնի կազմակերպութիւններ հիմնելու գործում, այլեւ` 1988-ի շարժման ժամանակ», յիշում է Վազգէն Մանուկեանը:

1970-ական թուականներին Վազգէն Մանուկեանը Վազգէն Ա. կաթողիկոսի առաջադրանով իր ընկերների հետ իրականացնում է նաեւ մշակութային արժէքների փրկութեան միջոցառումներ Նախիջեւանի եւ Արցախի տարածքներում, իրականացնում են նաեւ Պէյրութում ռմբակոծութեան տակ յայտնուած հայ մանուկների փրկութեան կազմակերպում եւ շատ այլ ձեռնարկումներ:

Թարգմանչաց տօներ

1974 թուականին Վազգէն Մանուկեանը համախոհների հետ ստեղծում է մի նախաձեռնութիւն«Թարգմանչաց տօներ», որն իր շուրջ է համախմբում հայաստանեան ողջ մտաւորականութեանը: Նպատակն այն էր, որ ստեղծուի ազգային մի ակումբ, որը հնարաւորութիւն կը տայ մարդկանց ծանօթանալու, շփուելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու եւ այդ հարցերը քննարկելով համախոհներ, կողմնակիցներ ձեռք բերելու, որպէսզի մտաւորականութեան մեծ ազդեցութիւն ունեցող շերտը համախմբուէր նոյն գաղափարների շուրջ: Քննարկւում էին, օրինակ, դպրոցների հարցը (հայկական, թէ ոչ հայկական), Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնները, Ցեղասպանութեան հետ կապուած հարցերը, երբեմն անգամ` ազատութեան, անկախութեան, համայնավար վարչակարգից ազատուելու հարցեր:

«Երբ 88-ի շարժումը սկսուեց, հասկացանք, թէ այդ հաւաքներն ինչքա՛ն կարեւոր էին եւ ի՛նչ մեծ նշանակութիւն ունեցան: Մտաւորականութիւնը միանգամից համախմբուեց, քանի որ արդէն մարդիկ իրար ճանաչում էին, նոյն կերպ էին հարցերին մօտենում, նոյն գաղափարներն էին հարում: Դա էր Թարգմանչաց տօների ամենամեծ ձեռքբերումը». Վազգէն Մանուկեան:

Ղարաբաղեան շարժում

Վազգէն Մանուկեան, հանրահաւաք
մատենադարանի շէնքի մօտ, 1988

1988 թուականին Հայաստանում միաժամանակ առաջացան երեք շարժումներ: Առաջինըխոշոր բնապահպանական, երկրորդը փոքրաթիւ էր եւ հիմնականում կազմակերպուած էր 1987 թուականին բանտից դուրս եկած այլախոհների կողմից: Ամենամեծ թափը հաւաքեց երրորդ շարժումը, որի նպատակն էր լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին միաւորելը: 1988 թուականին ստեղծուեց «Ղարաբաղ» կոմիտէն, որի ակունքներում կանգնած էր Վազգէն Մանուկեանը: Նա նախ «Ղարաբաղ» կոմիտէի անդամ էր (1988 թուականի փետրուարից), ապա կոմիտէի համակարգողը (1988 թուականի յունիսից):

1988 թուականի յուլիս 5-ին` «Զուարթնոց» օդակայանի դէպքերից անմիջապէս յետոյ Վազգէն Մանուկեանն ազատութեան հրապարակի իր ելոյթում առաջին անգամ համազգային գործադուլի կոչ է անում ժողովրդին:

1988 թուականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտէի միւս անդամների հետ Վազգէն Մանուկեանը ձերբակալուել է եւ 6 ամիս անցկացրել Մոսկուայի «Մատրոսկայա տիշինա» բանտում:

Ղարաբաղեան շարժումը ծնուեց որպէս ազգային շարժում, որի նպատակները շատ յստակ էին, սակայն շատ արագ1988 թուականի մայիսից, զուտ ազգային շարժումից այն սկսեց վերածուել ազգային-ժողովրդավարական շարժման: 1988 թուականի մայիսին շարժման առաջնորդների միջեւ քաղաքական, գաղափարական տարակարծութիւններ ի յայտ եկան: Ոմանք գտնում էին, որ կայ միայն Ղարաբաղի հարցը, եւ որեւէ այլ խնդիրներ պէտք չէ առաջ քաշել: Միւս մօտեցումն այն էր, որ այնքան խնդիրներ գոյութիւն ունեն, որ անհնար է Ղարաբաղի խնդիրն առաջ տանել եւ յաջողութեան հասնել առանց դրանք բարձրաձայնելուց:

Վազգէն Մանուկեանը վստահ էր, որ ճիշդ ճանապարհը անկախ պետութեան կերտումն է: Եւ փուլ առ փուլ պայքարը տեղափոխուեց անկախութեան դաշտ:

«Ղարաբաղ» կոմիտէի նախաձեռնութեամբ, ստեղծւում է «Հայոց համազգային շարժում» հասարակական-քաղաքական կազմակերպութիւնը, որի հիմնադիր համագումարի ընտրուած վարչութեան կազմում էին «Ղարաբաղ» կոմիտէի գրեթէ բոլոր անդամները: Վազգէն Մանուկեանն ընտրւում է ՀՀՇ վարչութեան առաջին նախագահը:

ՀՀ պաշտպանութեան նախարար` պատերազմի տարիներին

1992 թուականի սեպտեմբերի 11-ին Վազգէն Մանուկեանը նշանակուել է ՀՀ պետնախարար, 1992 թուականի հոկտեմբերին նշանակուել է ՀՀ պաշտպանութեան նախարար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմաարդիւնաբերական համալիրը: Այդ ժամանակաշրջանում վերջնականօրէն ձեւաւորւում է ՀՀ կանոնաւոր բանակը, բազմաթիւ պարտութիւններից յետոյ սկսւում է փայլուն յաղթանակների շրջանը:

1992 թուականի ամրանը Լեռնային Ղարաբաղը ողբերգութիւն էր ապրում. մէկ ամսում ազրպէյճանական զօրքերը գրաւեցին Շահումեանն ու Մարտակերտը, հայերի կողմից վերահսկուող տարածքների մօտ 50 տոկոսը: Թւում էր` եւս մէկ ճիգ եւ ղարաբաղեան հարցը կը լուծուի վերջնականապէս: Հէնց այդ ժամանակ Վազգէն Մանուկեանը դարձաւ Հայաստանի պաշտպանութեան նախարար, եւ պատերազմի ընթացքը սկսեց աստիճանաբար փոխուել: ԽՍՀՄ ցամաքային զօրքերի սպայակոյտի պետի տեղակալ Տէր Գրիգորեանցի աշխուժ մասնակցութեամբ, կազմաւորուեց փոքրաթիւ, բայց մարտունակ բանակ: 1992 թուականի աշնանից սկսած յաջողուեց կասեցնել ազրպէյճանցիների առաջխաղացումը, իսկ 1993 թուականի գարնանը հայերը հակայարձակման անցան եւ արդէն օգոստոսին ջախջախեցին ազրպէյճանական բանակի հիմնական հարուածային ուժերը:

1993 թուականի մայիսի 28-ին գրեթէ աւարտուած էր Հայաստանի կանոնաւոր բանակի ձեւաւորումը, որի բաղկացուցիչ մասն էր արցախի բանակը: Ազատագրուած էր Քարվաճառը, յետ էր վերցուած մարտակերտը, ջարդուել էր Ազրպէյճանի բանակի ողնաշարը, եւ շարունակւում էր սկսուած յաղթանակների շարքը: Համաժողովրդական մեծ ոգեւորութեան ալիք էր առաջացել, եւ այդ ժամանակ տեղի ունեցաւ առաջին զօրահանդէսը, որը ընդունում էր այդ ժամանակուայ պաշտպանութեան նախարար Վազգէն Մանուկեանը:

Կապանի գործողութիւն

1992 թուականի աշնան եւ ձմրան ամիսներին երկրի սահմաններին իրավիճակն օրհասական էր: Շահումեանն ու Մարտակերտը թշնամու ձեռքում էին, Կիչանը եւ ըստ այդմՍտեփանակերտն ու ամբողջ Արցախը մշտական սպառնալիքի տակ: Լաչինի միջանցքով երթեւեկելը խիստ վտանգաւոր էր, երբեմնանհնար: Հակառակորդը տարբեր զինատեսակներից գնդակոծում էր նաեւ Կապանի շրջանի հայկական գիւղերը վտանգի տակ պահելով Կապան-Գորիս մայրուղին:

1992 թուականի ապրիլի 24-ից սահմանային ընդհարումները վերաճում են լուրջ մարտական գործողութիւնների: Զանգուածաբար հրետակոծւում էին Կապան քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը:

Որոշում է կայացւում միջոցներ ձեռնարկել` վերացնելու հակառակորդի առաւել վտանգաւոր յենակէտերը: ՀՀ ԶՈՒ սպայակոյտի պետզօրավար-տեղակալ Հրաչեայ Անդրէասեանը մշակում է ծրագիր, գործողութեան ղեկավար է նշանակւում Եուրի Խաչատուրովը:

Դեկտեմբերի 10-ի վաղ առաւօտեան գործողութիւն սկսւում է: Մի քանի ժամ տեւած մարտերից յետոյ հայկական կողմին յաջողւում է լիակատար պարտութեան մատնել թշնամուն եւ փոխել պատերազմի ելքը:

Կապանի գործողութեան մասին Վազգէն Մանուկեանը տեղեակ չի պահել այդ ժամանակուայ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին, քանի որ վերջինս դէմ էր նման գործողութիւններին` համարելով միջազգային հանրութեան կողմից ոչ ընդունելի:

Քարվաճառի գործողութիւն

Քարվաճառի շրջանում տեղակայուած ազրպէյճանական ռազմական յենակէտի ոչնչացման, բռնազաւթուած բնակավայրերի ազատագրման եւ ազրպէյճանական բանակի Լաչին-քելբաջարեան խմբաւորման ջախջախման գործողութիւնը տեղի է ունեցել 1993 թուականի մարտի 27-ից ապրիլի 2-ը` Վազգէն Մանուկեանի պաշտօնավարման օրօք եւ նրա անմիջական ղեկավարութեամբ:

Քարվաճառն իր դիրքով չափազանց կարեւոր էր: Քարվաճառից էր հրետանակոծւում Մարտակերտը, Քարվաճառում տեղակայուած թշնամու զինուժը մեծ վտանգ էր Շահումեանի փարթիզանական ջոկատների համար համալրում հասցնող ուղղաթիռներին: Քարվաճառի ազատագրումը մէկ ուղղութեամբ իրականացնել հնարաւոր չէր. այն իրագործւում է երեք ուղղութիւններով` միաժամանակեայ յարձակմամբ:

1993 թուականի օգոստոսի 21-ին Վազգէն Մանուկեանն ազատւում է պաշտպանութեան նախարարի պաշտօնից` մէկ տարուայ պաշտօնավարման ընթացքում էական դերակատարում ունենալով արցախեան պատերազմի յաղթանակի նուաճման գործում:
(Շարունակելի)


Aztag Daily

Yorumlar kapatıldı.