İçeriğe geçmek için "Enter"a basın

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում. Պուտին

Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածք է․ այսօրվա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հերթական անգամ հիշեցնելով, որ Հայաստանն էլ չի ճանաչել Ղարաբաղը։ Ըստ Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի տեղակայման դիրքերի մասին՝ նա նշեց, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության՝ ուժերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ գտնվել են փաստաթղթի ստորագրման պահին։

«Հենց այնտեղ էլ պետք է շարունակեն մնալ»,- ասաց Պուտինը։

Նա մի քանի անգամ ընդգծեց, որ ամենակարևոր բանը, որին հաջողվել է հասնել հայտարարությամբ, արյունահեղության դադարեցումն է և մարդկային կյանքեր փրկելը։

ՌԴ նախագահը նկատեց, որ հրադադարի ռեժիմի խախտման եզակի դեպք է գրանցվել և հույս հայտնել, որ այդպես էլ կմնա։ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է ավելացնել խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի համաձայնությամբ։

Խոսելով հրադադարից հետո կարգավորման մասին՝ Պուտինը շեշտեց միջնորդների դերակատարությունը, որոնք, նրա խոսքով, պետք է «խոսքից գործի անցնեն»։


CIVILNET

Yorumlar kapatıldı.