İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամերիկյան համալսարանի հինգ տասնյակ դասախոս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 դասախոս հայտարարություն է տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հայտարարությունը՝ ստորև․

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝

· ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը,
· պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը,
· պատվելու պատերազմի հերոսներին և իրականացնելու ռազմագերիների պատշաճ կերպով փոխանակումը, ինչպես նաև՝ մարտի դաշտից մահացած զինվորների աճյունների ժամանակին դուրս բերումը,
· տրամադրելու անհրաժեշտ աջակցություն առավելագույնը տուժած համայնքների ընտանիքներին,

մենք՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի («ՀԱՀ») ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակազմի ներկայացուցիչներս, միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության անհապաղ հրաժարական տալու հանրային պահանջին։

Ծանուցում` ՀԱՀ-ը ապաքաղաքական ուսումնական հաստատություն է։ Սույն հայտարարության մեջ ներառված տեսակետները ներքոստորագրյալների անհատական տեսակետներն են և չեն արտահայտում ՀԱՀ-ի բոլոր դասախոսների, աշխատակազմի ներկայացուցիչների կամ ՀԱՀ-ի տեսակետը։

· Aida Avanessian | Աիդա Ավանեսյան
· Anna Avetisyan | Աննա Ավետիսյան
· Adelaida Baghdasaryan | Ադելաիդա Բաղդասարյան
· Arshak Balayan | Արշակ Բալայան
· Gayane Barseghyan | Գայանե Բարսեղյան
· David Davidian | Դավիթ Դավիթյան
· Vache Gabrielyan | Վաչե Գաբրիելյան
· Rubina Gasparyan | Ռուբինա Գասպարյան
· Margarit Gevorgyan | Մարգարիտ Գևորգյան
· Lilit Ghazaryan | Լիլիթ Ղազարյան
· Arpi Grigoryan | Արփի Գրիգորյան
· Aram Hajian | Արամ Հաջյան
· Louisa Harutyunyan | Լուիզա Հարությունյան
· Mariam Harutyunyan | Մարիամ Հարությունյան
· Ani Hovhannisyan | Անի Հովհաննիսյան
· Garabet Kazanjian | Գարաբեթ Կազանջյան
· Varak Ketsemanian | Վարագ Գեթսեմանեան
· Mariam Khachatryan | Մարիամ Խաչատրյան
· Suren Khachatryan | Սուրեն Խաչատրյան
· Artur Lalayan | Արթուր Լալայան
· Suren Manukyan | Սուրեն Մանուկյան
· Lilit Martirosyan | Լիլիթ Մարտիրոսյան
· Nshan Matevosyan | Նշան Մաթևոսյան
· Sharistan Melkonian | Շարիստան Մելքոնյան
· Vahagn Mikaelian | Վահագն Միքայելյան
· Lilit Minasyan | Լիլիթ Մինասյան
· Nelli Minasyan | Նելլի Մինասյան
· Vahe Movsisyan | Վահե Մովսիսյան
· Hovhannes Nikoghosyan | Հովհաննես Նիկողոսյան
· Vahe Odabashian | Վահե Օդաբաշյան
· Victor Ohanyan | Վիկտոր Օհանյան
· Armine Petrosyan | Արմինե Պետրոսյան
· Lusine Poghosyan | Լուսինե Պողոսյան
· David Kocharov | Դավիթ Քոչարով
· Ruben Safrastyan | Ռուբեն Սաֆրաստյան
· Siranush Sahakyan | Սիրանուշ Սահակյան
· Thomas Samuelian | Թոմաս Սամուելյան
· Karen Sarkavagyan | Կարեն Սարկավագյան
· Lusine Shahmuradyan | Լուսինե Շահմուրադյան
· Albert Stepanyan | Ալբերտ Ստեփանյան
· Zareh Tjeknavorian | Զարեհ Ճգնավորյան
· Vahram Ter-Matevosyan | Վահրամ Տեր-Մաթևոսյան
· Armine Vahanyan | Արմինե Վահանյան
· Tatev Zargaryan | Տաթև Զարգարյան
· Sargis Zeytunyan | Սարգիս Զեյթունյան


CIVILNET

Yorumlar kapatıldı.