İçeriğe geçmek için "Enter"a basın

Փաշինյանի հեռացումը միայն ժողովրդի պահանջը չէ, այն բխում է հենց իր շահերից. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը հանդիպում է ունեցել ռուսաստանահայ երիտասարդների հետ, որի ընթացքում մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մասին, Աբրահամյանը ասել է. «Փաշինյանը, ստորագրելով հայտարարությունը, ոչ մի կերպ չի մտածել մարդկանց մասին: Ինչպե՞ս կարելի էր 5 օր տալ նրանց, որպեսզի մարդիկ ազատեն իրենց տներն ու հայտնի չէ թե ուր կամ ինչով տեղափոխեն տարիներով ստեղծած իրենց ունեցվածքը»:

Անդրադառնալով հայ հասարակության կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, Աբրահամյանը նշել է. «Փաշինյանի հեռանալը միայն ժողովրդի պահանջը չէ: Նրարոպե առաջ հեռանալը հենց նրա շահերից է բխում: Ինչքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ բոլորի, առաջին հերթին Փաշինյանի համար»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.