İçeriğe geçmek için "Enter"a basın

Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար (Հին թաղեր) և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Լուսանկարը՝ Խծաբերդ գյուղից


CIVILNET

Yorumlar kapatıldı.