İçeriğe geçmek için "Enter"a basın

Էրդողանը չի՞ հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը․ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոշտ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարություններին։

«Նախագահ Էրդողանին չե՞ն տեղեկացրել, որ Բաքվում նրա մեջբերածը վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած՝ մայր Իրանի տարածքների բռնազավթմանը։ Նա չի՞ գիտակցել, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»,- գրել է Զարիֆը։ – ՈՉ ՈՔ չի կարող խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»։

Դեկտեմբերի 10-ին Էրդողանը, ելույթ ունենալով Բաքվի զորահանդեսին, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեին․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Էրդողանն այդկերպ ակնարկել է, որ Ադրբեջանի տարածքները նվաճված են։


CIVILNET

Yorumlar kapatıldı.