İçeriğe geçmek için "Enter"a basın

ՍԴ-ն հայտնել է, թե երբ կսկսի Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը

Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների քննությունը Սահմանադրական դատարանում կսկսվի 2021-ի մարտի 23-ին։ Նման որոշում է կայացրել ՍԴ-ն։

Որոշման մեջ նաև նշվում է, որ Քոչարյանի և առաջին իրավասության դատարանի դիմումների հիման վրաՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով զեկուցողներ են նշանակվել դատավորներ Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը:

Այս դիմումները ՍԴ էին ուղարկվել 2019-ին։ Մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել էր Մարտի 1-ի քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Այնուհետր Բարձրագույն դատարանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կարծիք ստանալու համար։ 2020-ի մայիսին ՄԻԵԴ կարծիքը հրապարակվել էր։ Սահմանադրության փոփոխություններից հետո ՍԴ-ում համալրվեց կազմը, որն էլ որոշեց գործի քննությունը սկսել 2021-ին։

Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները մեղադրվում են Մարտի 1-ի քրեկան գործով։ Մասնավորապես Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Բուն գործի դատաքննությունը դեռևս նախնական փուլում է, քննվում է առաջին ատյանի դատարանում։
Գևորգ Թոսունյան


CIVILNET

Yorumlar kapatıldı.