İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիան պետք է դուրս բերի զինյալ ահաբեկչական խմբավորումները ԼՂ հակամարտության գոտուց․ ԱԳ նախարար

Մոսկվայում դեկտեմբերի 7-ին սկսվել են բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև։

Արա Այվազյանը նշել է, որ Թուրքիան շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն։

«Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ: Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»,- ասել է Այվազյանը։

Նախարարներն անդրադարձել են նաև ռազմագերիների հարցին։


CIVILNET

Yorumlar kapatıldı.