İçeriğe geçmek için "Enter"a basın

Մենք չենք կարող հրաժարվել այդ փաստաթղթից, դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» համազգային հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես եկավ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ որքան շուտ հրաժարական տա կամավոր, այդքան իր համար լավ, «շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը իրան կհոշոտի»։

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց, թե որոնք պետք է լինեն ժամանակավոր կառավարության խնդիրներից մի քանիսը։

  • «Եռակողմ համաձայնագիրը, որ ձևավորված է որպես հայտարարություն։ Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղը աշխատում է  դե ֆակտո, և մենք չենք կարող այն փոխել, չենք կարող հրաժարվել դրանից, դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, դա կնշանակի նաև խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ։

Այդ պայմանագիրը կազմված է բավականին փնթի, շատ բացթողումներով։ Նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնի ի օգուտ Հայաստանի։

  • Երկրորդ կարևոր հարցը՝ անվտանգության հարցը։ Պետք է նորից վերականգնել բանակը, վերականգնել մեր մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ։

Անվտանգության հարցի մեջ մտնում են նաև մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեր բնական հարաբերություններից բացի այս տարածքում եթե դու Ռուսաստանի հետ չես կապված, ուրեմն մնում է Թուրքիան։ Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի ընդհանուր շահ։ Եվ բոլոր էն մարդիկ, որ ասում են գնանք թուրքերի հետ խոսենք, կամա, թե ակամա ծառայում են թշնամու շահերին։

Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվել։ Աշխարհը չի ներելու Թուրքիային իր լկտիությունները։ Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք։

  • Պետք է նորից մտնենք բանակցային գործընթացի մեջ, մեզ համար դա շատ կարևոր է։
  • Անհայտ կորածների, վիրավորների, գերիների, զոհվածների ընտանիքներին, փախստականներին օգնելու հարցը։
  • Հաաստանի մթնոլորտի առողջացում։ Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին։ Իրենց նպատակը մեր ժողովորդի լավն ու վատը չէ, իրենք մեր ժողովորդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք։ Պետք է մաքրել այդ դաշտը»։

https://www.civilnet.am/news/2020/12/05/Մենք-չենք-կարող-հրաժարվել-այդ-փաստաթղթից-դա-կնշանակի-պատերազմ-Ադրբեջանի-և-Թուրքիայի-հետ%E2%80%A4-Վազգեն-Մանուկյան/411767

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın