İçeriğe geçmek için "Enter"a basın

Կոչ եմ անում բոլորիդ միանալ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքներին. Դավիթ Համբարձումյան

Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ նրա հրաժարականը պահանջող համայնքներին և միասին սկիզբ դնել ազգային փրկության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Դիմում եմ Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին: Հայրենակիցներ, մենք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներս, ամենամոտն ենք կանգնած մեր ազգաբնակչությանը և գիտենք մարդկանց ամենօրյա խնդիրները: Այսօր, սակայն, այդ խնդիրներն անգամ մղվել են երկրորդ պլան: Այսօր ոտնահարված է ազգի արժանապատվությունը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը: Դրա միակ մեղավորը վարչապետ Փաշինյանն է իր արկածախնդիրների խմբակով: Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ նրա հրաժարականը պահանջող համայնքներին և միասին սկիզբ դնել ազգային փրկության»:

https://news.am/arm/news/617327.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın