İçeriğe geçmek için "Enter"a basın

Ռուսաստանը Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը չի փոխել․ Պեսկով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել, ինչպես և մյուս երկրների դեպքում, այդ տարածքի պատկանելությունը բավականին երկար ժամանակ սահմանված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով․ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Այդ ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Իրականում, ոչ մի երկիր չի փոխել», – ասել է Պեսկովը՝  պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակին փոխվել է պատերազմից և Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների համաձայնությունից հետո։

Պեսկովը հավելել է․ «Եվ նախագահ (Վլադիմիր) Պուտինն ասել էր, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այս մասին», – մեջբերում է Պեսկովին «Ռիա նովոստին»։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 3-ի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը նշել էր, որ հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ և բազմակրոն»։ 

https://www.civilnet.am/news/2020/12/04/Ռուսաստանը-Ղարաբաղի-կարգավիճակի-հարցով-իր-դիրքորոշումը-չի-փոխել%E2%80%A4-Պեսկով/411629

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın