İçeriğe geçmek için "Enter"a basın

Շառլ Միշել. Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքներն ու թշնամական հռետորաբանությունը

Միջերկրական ծովի արեւելյան հատվածի շուրջ վեճում Թուրքիայի հետ «մուկն եւ կատու» խաղը պետք է ավարտվի, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքներն ու թշնամական հռետորաբանությունը»,- ասել է նա, հաղորդում է Reuters-ը:

Շառլ Միշելը ելույթ է ունեցել ԵՄ քաղաքական ղեկավարության` դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպումից առաջ, որի ժամանակ պետք է քննարկվեն պատժամիջոցները Թուրքիայի դեմ: Հոկտեմբերին ԵՄ-ն հրաժարվեց պատժիչ միջոցառումներից` Թուրքիային եւ Հունաստանին տարածքային վեճի շուրջ բանակցելու ժամանակ տալու համար:

«Հոկտեմբերին մենք որոշեցինք դրական օրակարգը, մենք ձեռք մեկնեցինք»,- ասել է Միշելը:

Թուրքիան ռազմածովային ուղեկցորդներով սեյսմիկ նավեր էր ուղարկել Հունաստանի եւ Կիպրոսի ջրեր` ածխաջրածինների որոնման համար, ինչը Հունաստանին դրդեց իր նավատորմը տեղակայել: Թուրքիան հետ էր կանչել իր նավերը հոկտեմբերյան գագաթնաժողովին ընդառաջ եւ կրկին արել է դա հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումների նախաշեմին:

https://news.am/arm/news/617085.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın