İçeriğe geçmek için "Enter"a basın

ՌԴ ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրները

Դեկտեմբերի 3-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Քննարկվել են ակտուալ միջազգային հարցեր, այդ թվում ԼՂ հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայութունը։

«Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերելու գործում։ Զրուցակիցները դիտարկել են տարածաշրջանում հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակցելուն ուղղված ՄԱԿ-ի համակարգերի կազմակերպման հնարավորությունները՝ Ադրբեջանի, Հայաստանի և ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

https://www.civilnet.am/news/2020/12/04/ՌԴ-ԱԳ-նախարարը-և-ՄԱԿ-ի-գլխավոր-քարտուղարը-քննարկել-են-ԼՂ-ում-հումանիտար-խնդիրները/411542

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın