İçeriğe geçmek için "Enter"a basın

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը

Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Դադիվանքում դժվարին այս օրերին իրենց հոգևոր ծառայությունը բերող Մայր Աթոռի միաբաններին։

Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց եկեղեցականներին՝ կարևորելով նրանց նվիրյալ հանձնառությունը։ 

Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձավ ռուս խաղաղապահների առաքելությանը, որի շնորհիվ ապահովվել է վանքի անվտանգությունը և բնականոն գործունեությունը։

Աղբիւր։ https://www.facebook.com/holyetchmiadzin  

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın