İçeriğe geçmek için "Enter"a basın

Արմեն Սարգսյանը մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։

Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Նշենք, որ նախօրեին մամուլը գրել էր, որ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա, ուր հանդիպումներ է ունեցել, քննարկումներ վարել։ «Փաստի» փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը օրերս Մոսկվա է ժամանել Փարիզից, իսկ այնտեղ գտնվելու ընթացքում հանդիպումների հիմնական առիթը կապված է եղել իր որդուն պատկանող գործարանի հետ, որը, ըստ աղբյուրի, գտնվում է Մոսկվայի «Օդինցովո» շրջանում։

Ըստ թերթի աղբյուրի, նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ այցը կապված չի եղել վերջին իրադարձությունների հետ, և բացառապես պայմանավորված է եղել իր ընտանեկան բիզնես գործերով:

Ավելին, ըստ տեղեկությունների,  ՀՀ գործող նախագահը որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպում չի ունեցել։ Ստացվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը հետպատերազմյան օրերին մասնավոր և ընտանեկան հարցերով շրջագայություններ է կատարում, չնայած երկրում տիրող խորը ճգնաժամին։

https://news.am/arm/news/615972.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın