İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի դպրոցներից մեկում ուսուցիչը փորձել է քրիստոնեություն քարոզել

Թուրքիայի դպրոցներից մեկում ուսուցիչը փորձել է աշակերտներին քրիստոնեություն քարոզել։ Մասնավորապես, հրապարակվել է մի լուսանկար, որում Ստամբուլի Սուլթանգազի շրջանում գտնվող «Իսմեթ փաշա» նախակրթարանում ուսուցիչը և աշակերտները աղոթող քրիստոնյայի դիրք են ընդունել։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Յենի Աքիթ» օրաթերթը։

Աղբյուրի համաձայն՝ «Յենի Աքիթ»-ին հարցազրույց տված աշակերտներից մեկի ծնողը նշել է․ «Լուսանկարը տեսա դպրոցի սոցիալական ցանցի էջում։ Աչքերիս չհավատացի և երեխայիս հարցրեցի։ Երեխաս ասաց, որ ուսուցիչը պատմել է քրիստոնեության մասին։ Երեխայիս հետ խոսելուց հետո դպրոց գնացի և հանդիպեցի տնօրինության հետ։ Հարցրեցի, թե ինչպես են նման բան թույլ տվել։ Ինձ պատասխանեցին, որ տեղյակ չեն եղել դրա մասին և անպայման կզբաղվեն այդ հարցով։ Թեև մի քանի օր է անցել, սակայն դեռ նույն ուսուցիչն է դասավանդում երեխայիս։ Ակնկալում ենք, որ իրավասուները, մեր ձայնին անսալով, տեր կկանգնեն մեր երեխաներին»։

https://www.yeniakit.com.tr/haber/sultangazi-ismetpasa-ilkogretim-okulunda-skandal-1458006.html

Թարգմանեց Մելինե Անումյանը


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.