İçeriğe geçmek için "Enter"a basın

Կարմիր խաչը Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը չորս ամգամ կմեծացնի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ խմբի քառակի մեծացման մասին։ Նա այս մասին հայտնել է ՌԲԿ-ի հետ հարցազրույցում։ 

«Հակամարտության սրմանը զուգահեռ մենք հասկացանք, որ պետք է ավելին անենք: Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր բյուջեն 10 մլն ֆունտ սթերլինգ էր , ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն ֆունտ։ Այսինքն՝ մենք 4 անգամ կմեծացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդ ունեինք։ Հիմա նախատեսում ենք տարածաշրջան ուղարկել լրացուցիչ 400-500 մարդ։ Վերջին օրերին մենք արդեն մեր ներկայությունը մեծացրել ենք»,- պարբերականին հայտնել է Մաուրերը։

ԿԽՄԿ նախագահը հավելել է, որ Կարմիր խաչը գրասենյակներ ունի Երեւանում, Բաքվում, կոմիտեի ներկայացուցիչները վերադառնում են նաեւ Ստեփանակերտ՝ ծրագրելով բացել եւս 1-2 գրասենյակ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին հրաման էր ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման մասին։

Նոյեմբերի 20-ին Ստեփանակերտ են ուղղվել հումանիտար օգնությամբ առաջին շարասյուները, նոյեմբերի 21-ին առաջին շարասյունը տեղ է հասել։ ԱԻՆ-ն ընդհանուր Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում 345 տոննա հումանիտար օգնություն՝ շինանյութեր սոցիալական ենթակառուցվածքների եւ տուժած բնակչության տների վերականգնման համար։

https://news.am/arm/news/615173.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın