İçeriğe geçmek için "Enter"a basın

Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակվածների

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում նոյեմբերի 22-ին քահանայապետական Լևոնյան վարժարանի տնօրենՆարեկ ծայրագույն վարդապետ Նաամոյանի կողմից մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը:
Պատարագի ավարտին վարժարանի բակում տեղադրված խաչքարի մոտ հոգևոր դասը հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կատարել է հոգեհանգստի պաշտոն ու մոմավառություն՝ հայ նահատակների լուսավոր հոգիների համար։
Արարողությանը ներկա էին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, hայ կաթողիկե քույրերն ու բազմաթիվ հռոմեաբնակ հայրենակիցներ։


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.