İçeriğe geçmek için "Enter"a basın

Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը․ Արայիկ Հարությունյան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունանը նոյեմբերի 23-ին ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Վահրամ Դումանյանը։

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարության թիմի անդամներին։ Նա նշել է, որ առաջիկայում կանդրադառնա իր գործունեության 2,5 տարվա արդյունքներին։ Առաջիկա օրերին Հարությունյանը որևէ մեկնաբանություն չի տա։

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան;

Պետք է արձանագրել, որ`

  • Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,
  • Ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,
  • Մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից,
  • Գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա։

Ահա այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար:

Շնորհակակություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը միշտ աջակցել է մեր ոլորտի բարեփոխումներին»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

https://www.civilnet.am/news/2020/11/23/Կրթության-ոլորտում-տասնամյակներով-ձևավորված-կարծրատիպերը-և-մոլորությունները-միայն-խոչընդոտում-են-զարգացմանը%E2%80%A4-Արայիկ-Հարությունյան/409512

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın