İçeriğe geçmek için "Enter"a basın

Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի

Յոթերորդ դարի ճարտարապետական չքնաղ նմուշներից մեկի ՝ Թալինի մայր տաճարի ճարտարապետաշինարարական ռեստավրացիոն նախագծման փուլի աշխատանքներն սկսվել են 2020թ-ի հունիս ամսից։

Ինչպես նշեց «Բադալյան եղբայրներ»  ընկերությունների խմբի նախագահ Վահե Բադալյանը՝ Կամսարականների իշխանական տոհմի կողմից կառուցված այս եկեղեցին՝ դարերի արհավիրքից հետո կվերականգնվի «Բադալյան եղբայրների» անմիջական նախաձեռնությամբ։  Ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ և բազմաթիվ մասնագետների միջամտությամբ արվում է հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու համար տաճարի նախնական տեսքը։

Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում գտնվող եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի այս եկեղեցու մասին պատմող VNews-ի պատրաստած ֆիլմը՝ որտեղ ներկայացվում է տաճարի պատմությունն ու պատամշակութային կարևոր նշանակությունը՝ առաջարկում ենք դիտել ստորև․

https://news.am/arm/news/615079.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın