İçeriğe geçmek için "Enter"a basın

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են: Այս մասին ԲԴԽ-ի որոշումը Հովհաննիսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են համարվում ս.թ. նոյեմբերի 23-ից։
Նշենք, որ Հովհաննիսյանը հրաժարականի դիմումը ներկայացրել էր նոյեմբերի 11-ին:
«Սիրելի հայրենակիցներ,
Սեպտեմբերի 27-ին պատրաստվում էի հրաժարական ներկայացնել, քանզի ավարտել էի իմ առաքելությունը դատական իշխանությունում։
Սանձազերծված պատերազմը ստիպեց հետաձգել հրաժարականիս պաշտոնական գործընթացը` մեր հանրության բարոյալքմանը չնպաստելու համար. սա կփաստեն ԲԴԽ իմ գործընկերները։
Սակայն հնարավոր չէ պատկերացնել ավելի բարոյալքող փաստաթուղթ, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը։
Այս իրավիճակում ես չեմ ցանկանում լինել չեզոք և զուսպ, ես պնդում եմ իմ հրաժարականը։
Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի։
Հայաստանը չպետք է ճանաչի Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները:
Առաջարկում եմ համախմբվել Հանրապետության նախագահի շուրջ։
Մենք պետք է շարունակենք պայքարը դիվանագիտական ճակատում, իսկ ըստ անհրաժեշտության նաև ռազմադաշտում։
Խնդրում եմ ընդունել հրաժարականս»,- գրել էր Հովհաննիսյանը:


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.