İçeriğe geçmek için "Enter"a basın

Երևան է ժամանել Մակրոնի ուղարկած մարդասիրական օգնության առաջին ինքնաթիռը

Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Այս մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«#Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու համար բժշկական սարքավորումներ և դեղեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ #Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար։

Հաջորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին»,- գրել է նա։ 

Երեկ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ այցելել է Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ Ղարաբաղի տեղահանված բնակչության համար դրամահավաքին՝ հայտարարելով, որ կիրակի Երևան է ժամանում Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը Երևան կժամանի նոյեմբերի 27-ին։  

https://www.civilnet.am/news/2020/11/22/Երևան-է-ժամանել-Մակրոնի-ուղարկած-մարդասիրական-օգնության-առաջին-ինքնաթիռը/409381

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın