İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախում վիրավորված զինծառայողները հաշմանդամության կարգ ստանալու համար պետք դիմեն Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացածները կարող են դիմել Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին` հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու համար: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։

«Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։

Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»։

https://news.am/arm/news/614963.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın