İçeriğe geçmek için "Enter"a basın

30 տարի է տուն եմ դրել, որ տան թուրքի՞ն․ մարաղացիները տներն այրել են, ապա լքել գյուղը

Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը այսօրվանից անցել են  Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բնակիչներին նոյեմբերի 17-ին են ասել, որ երկու օր ժամանակ ունեն տեղահանման համար, այսինքն՝ մինչեւ նոյեմբերի 19, ժամը 23։00-ն։

«Իրենք 90-ականներին էլ են իրենց տները թողել, ընդ որում սովետական տարիներին իրենց գյուղերը գտնվում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում։ Այստեղ շատ լուրջ խնդիր կա, սակայն պատերազմի իրողությունն է սա, եւ քանի որ սովետական տարիներին Աղդամի շրջանի մեջ էր գտնվում այս տարածքը, կարծես թե այդ պատճառով էլ այս գյուղերն էլ պետք է դատարկվեն»,- ասում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Հեռանալուց առաջ գյուղացիները այրում են իրենց տները, դա բացատրում են հետեւյալ կերպ․

«Դե մարդկանց էլ կարելի է հասկանալ, եթե 90-ականներին տները թողել են, երկրորդ անգամ ինչի՞ թողնեն, չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ սխալ, համենայնդեպս, էդպես ենք անում»,- ասում է Նոր Մարաղայի բնակիչներից մեկը։

«30 տարի է տուն եմ դրել, որ տան թուրքի՞ն, համ ջահել բալաներին տամ թուրքին, համ արյունը, համ էլ վեշերս տա՞մ թուրքին»,- արցունքն աչքերին նշում է տարեց մի կին։

Տներն այրելուն, սակայն, ոչ բոլորն են կողմ։

«Հույս ունենք, որ կարող է ինչ-որ փոփոխություններ լինեն, վերադառնանք, մեր տան տանիքը նորից նորոգենք, մեր տանն ապրենք»,- հավելում է բնակիչներից մեկը։

Ըստ ՄԻՊ-ի՝ Կառավարությունն ամեն ինչ անելու է սկզբնական շրջանում տեղահանվածներին ժամանակավոր կացարաններ տալու համար, որից հետո էլ փորձելու են բոլորի օթեւանների հարցը լուծել։

Տեսանյութը՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության

https://news.am/arm/news/614570.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın