İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Շուշան Ստեփանյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Սիրելի՛ գործընկերներ

Ինձ հարազատ դարձած հետեւորդնե՛ր

Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, ով Արցախյան առաջին պատերազմում մարտնչեց հարավային ամբողջ ճակատում եւ զոհվեց ազատագրված Ֆիզուլիում: Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաեւ խիստ անձնական: Եվ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպես պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, այլ որպես անձնական կորուստ:

Կարծում եմ` հայրենիքի համար այս դժվարին  պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտորեն կնայեն երեւույթներին եւ կաշխատեն ամբողջ ներուժով: Մի բան, որ այս պահին ինձ չի հաջողվի:

Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու եւ աջակցելու համար: Փորձել ենք առաջնորդվել տեղեկատվական պայքարի օրենքներով, մատուցել այնպիսի տեղեկատվություն, որը գրված ու չգրված կանոններով պետք է տալ պատերազմող երկրի հասարակությանը: Եթե ինչ-որ բան ինձ, այնուամենայնիվ, հաջողվել է, ձեզ եմ համարում իմ գլխավոր մոտիվացիան, ինչի համար շնորհակալ եմ անչափ:

Հայոց բանակը դեռ լինելու է համազգային հաղթանակների դրոշակակիր:

Սուգը հավերժ է, եթե չկա պայքար. միմիայն այդ դեպքում»,- գրել է նա։

https://news.am/arm/news/614593.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın