İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, 

Այսու տեղեկացնում ենք, որ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 17:00-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որից հետո Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում կկատարվի հուղարկավորության կարգ:

Սեպուհ սրբազանը ժամանակին թողած իր կտակում  գրել է հետևյալը. « Խնդրանքս է, որ ծաղկեպսակների և հոգեհացի գումարը նվիրաբերվի «Ծիծեռնակ» ճամբարին»:

Փոխանցում կարող եք անել հետևյալ հաշվեհամարին՝

Հայ Առաքելական եկեղեցի

Գուգարաց թեմ, «Ծիծեռնակ» ճամբարին

Բանկ ֊ԱՇԲ Վանաձոր,

հ/հ 247170004938 

Դիվան Գուգարաց թեմի

https://www.facebook.com/gugaractem

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın