İçeriğe geçmek için "Enter"a basın

Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը խստորեն հորդորել է պահպանել պետական այդ կառույցը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ներկայացրած հրաժարականի դիմումից հետո հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ․ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում Մնացականյանն ասել է․ 

«Սիրելի գործընկերներ, 

Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը: 

Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։

Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:

Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի: 

Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով: 

Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը»:

https://www.civilnet.am/news/2020/11/17/Զոհրաբ-Մնացականյանը-ԱԳՆ-անձնակազմի-հետ-հանդիպմանը-խստորեն-հորդորել-է-պահպանել-պետական-այդ-կառույցը/408538

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın