İçeriğe geçmek için "Enter"a basın

Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիս է տալու

Սիրելի հայրենակիցներ. ժամը 10.30-ին տեղի կունենա իմ օնլայն ասուլիսը, որտեղ կպատասխանեմ 12 լրատվամիջոցների հարցերի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել՝ նշելով. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։  Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։  Հպարտ եմ ձեզանով»:

Այս գրառումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Նրա գրառումից մի քանի րոպե անց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյա վ նը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից:

Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը  Վարագ Սիսեռյանը հայտնեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում արեց, նշելով, որ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: «Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»,- գրել է Թաթոյանը:

https://news.am/arm/news/613649.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın