İçeriğe geçmek için "Enter"a basın

Պետք է մերժել օրհասական պայմաններում ստորագրված ներկա փաստաթուղթը. Արամ Ա կաթողիկոս

Հարկ է միասնաբար կանգնել, ծրագրել եւ համազգային մասշտաբով որոշում կայացնել: Այս մասին իր ուղերձում ասում է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

«Առաջին` պետք է մերժել օրհասական պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ռուսաստանի միջոնրդությամբ ստորագրված եւ փաստորեն զինադադարի համաձայնությունից անդին ետդիմի ու անորոշ կետերով լեցուն եւ վտանգալից հետեւանքներով ներկա փաստաթուղթը:Երկրորդ` պետք է զգույշ լինել ներքին բեըւեռացում ու ապակայունացում առաջացնող քայլերից` հարգելով օրենքի գերակայության հրամայականը, միաժամանակ բացառելով ազատ կարծիքի դեմ բռնությունը: Երրորդ` պետք է հետեւողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի  ջանքերով հասնել Արցախի Հանրապետության ճանաչմանը

Բոլոր ժամանակներում եւ բոլոր պայմաններում միշտ հարգելով Սահմանադրությամբ ճշտված սկզբունքներն ու գործընթացները, բոլորս, անխտիր բոլորս, համարատու ենք ժողովրդին եւ պատասխանատու պատմության դիմաց: Սիրելի հայորդիներ, այս գիտակցությամբ ու այս հանձնառությամբ պետք  գործենք: Փառք ու պատիվ մեր հերոսներին, փառք ու պատիվ հերոս Արցախին, փառք ու պատիվ Հայաստանին»,- ասում է նա: 

https://news.am/arm/news/613522.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın