İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ համատեղ հայտարարության իրականացման ընթացքը

Նոյեմբերի 15-ին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ: Այդ մասին հաղորդվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:

«Նախարարները քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի եւ ՌԴ նախագահների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրագործման ընթացքը՝ ներառյալ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման եւ նրանց մանդատի արդյունավետ իրագործման ապահովման հարցերը:

Լավրովը մանրամասն տեղեկացրել է Մնացականյանին Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության ծրագրերի մասին, որը ստեղծել է նոյեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով:

ԱԳ նախարարները կարեւորել են համագործակցության ամրապնդումը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ այլ բազմակողմենրի կազմակերպությունների հետ հակամարտության գոտում քաղաքացիների վիճակը մեղմելու համար եւ կրոնական ու մշակութային օբյեկտները պահպանելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

https://news.am/arm/news/613565.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın