İçeriğe geçmek için "Enter"a basın

Ոչ մի կապիտուլիացիա ստորագրող իրեն թույլ չի տվել այն որպես ձեռքբերում ներկայացնել

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը գրում է. 

«Առհասարակ, բոլոր կապիտուլիացիաները ստորագրվում են եղածը պաշտպանելու համար։ Բայց ոչ մի կապիտուլիացիա ստորագրող, իրեն թույլ չի տվել դրանով արդարանալ, կամ առավել ևս կապիտուլիացիան որպես ձեռքբերում ներկայացնել։ Կապիտուլիացիա ստորագրղները, որպես կանոն, կամ ինքնասպան են լինում եթե ունեն կամք, խիղճ ու պատիվ, կամ էլ կանգնում են դատարանի առջև։

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ ստորագրողներին դատում են ոչ թե ստորագրելու, այլ երկիրը կապիտուլյացիայի հասցնելու համար։ Չնայած մեր դեպքում դատելու են և՜ երկիրը կապիտուլյացիայի հասցնելու համար, և՜ այդ խայտառակ փաստաթուղթը ստորագրելու համար։

Հայաստանի քաղաքական ուժերը ելնելով ներքաղաքական կայունության շահերից յուրահատուկ, պատմության մեջ չտեսնված, ունիկալ առաջարկ արեցին կապիտուլիացիա ստորագրողին, – հեռանալ անցնում, նույնիսկ անվտանգային երաշխիքներով։ Իշխող վերնախավը, նախ մերժեց, հետո կապիտուլիացիան ներկայացրեց որպես լավագույն ձեռքբերում, հետո էլ ներքին պատերազմ հայտարարեց բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իրենց հետ, սպառնալով, անօրեն ձերբակալություններով, բաշիբոզուկներին ժողովրդի վրա քսի տալով, ու ավելի խորացնելով ու բազմապատկելով սեփական մեղքերը։

Մի մոռացեք, որ առջևում ՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳՆ Է լինելու, ու ձեր անօրեն գործողություններով, սպառնալիքներով, գործեր հարուցելով, ձերբակալություններով մի երկարացրեք Հայկական Նյուրնբերգի դատապարտյալների աթոռը»։


https://www.panorama.am/am/news/2020/11/14/Անուշավան-Դանիելյան/2401326

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın