İçeriğe geçmek için "Enter"a basın

Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Մահացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը. այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ Արմեն Ջիգարխանյանը մահացել է սրտի կանգից՝ լուսադեմին:

Ջիգարխանյանը 85 տարեկան էր:

1996 թվականից նա Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրենն էր։

Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը, ինչի համար նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում:

Նկարահանվել Է «Բարեւ, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Հարսնացուն հյուսիսից», «Հայրիկ» և այլ ֆիլմերում: Բազմաթիվ դերեր է կերտել Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Մոսկվայի Լենկոմի, Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոններում:

https://www.civilnet.am/news/2020/11/14/Մահացել-է-Արմեն-Ջիգարխանյանը/408072

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın