İçeriğe geçmek için "Enter"a basın

Դադիվանքի հոգեւոր ժառանգությունը ժամանակավորապես տեղափոխվում է Մայր Աթոռ, հարցերը չեն լուծվել. Տեր Հովհաննես

Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում, այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանից:

«Մեր վերադասի հրամանով՝ հանում ենք, որովհետեւ հարցերը չեն լուծվել: Բայց ժամանակավոր ենք հանել, նորից կվերադարձնենք ու կտեղադրենք, երբ հարցերը լուծվեն», – նշեց քահանան՝ մեկտեղ ընդգծելով, որ ինքն անձամբ վանքից դուրս չի գալու, մնալու է Դադիվանքում:

Վանական համալիրի հոգեւոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ավելի վաղ Տեր Հովհաննեսն ասել էր՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգել է իրեն ու ասել՝ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»:

https://news.am/arm/news/613411.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın