İçeriğe geçmek için "Enter"a basın

Դադիվանքի զանգերն իջեցվեցին. Տեր Հովհաննեսն ասել է, որ ինքն այդտեղից չի գնալու (ֆոտո)

Դադիվանքի զանգերն իջեցվեցին։ Հրապարակվել են իջեցված զանգերի լուսանկարները։

Նշենք, որ ավելի վաղ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հայտնել էր, որ Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում։ Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, քանի որ «հարցերը չեն լուծվել»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Տեր Հովհաննեսին հաղորդել էր․ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»:

Հիշեցնենք, որ Տեր Հովհաննեսը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը մինչե վերջ մնալու է Դադիվանքում. «Կարող եմ ասել, որ Դադիվանքը մերն է, ու ես կծառայեմ միշտ այստեղ: Ես այստեղից չեմ գնալու»:

Անգամ եթե ցավալի ե՞լք լինի, հարցին էլ արձագանքելն էր. «Ես այդ կողմից չեմ մտածում, թե անգամ ինչ կլինի: Դուք գիտե՞ք, թե մեկ րոպե հետո ինչ է լինելու: Ոչ: Աստված է տնօրինում, թող Աստված օրհնի: Ես վստահ եմ, որ Աստծո օրհնությունը մեծ է, քան թղթաբանների կամ ստորագրողների գործը»:

Նշենք, որ Դադիվանքն այս օրերին բազմամարդ է, մարդիկ Արցախից ու Հայաստանի տարբեր ծայրերից այցելում են այս եկեղեցի՝ մտածելով, որ գուցե սա վերջին իրենց այցելությունն է այս հոգեւոր տաճար:

https://news.am/arm/news/613418.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın