İçeriğe geçmek için "Enter"a basın

Կանադայի ԱԳՆ. Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ մեզ ամուր կապեր են միավորում

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարություն է տարածել Արցախում հրադադարի մասին:

«Կանադան ի գիտություն է ընդունել հրադադարի ռեժիմի հաստատումը Լեռնային Ղարաբաղում: Մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ` ուսումնասիրելու այս համաձայնագրի պայմաններն ու հետեւանքները: Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ մեզ ամուր մարդկային կապեր են միավորում»,- գրել է կանադացի նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա նաեւ հրապարակել է իր պաշտոնական հայտարարության տեքստը:

«Մենք Ադրբեջանից հարգանք են ակնկալում իր պարտավորությունների նկատմամբ եւ ռազմական գործողությունների մշտական անհամապաղ դադարեցում: Թուրքիան պետք է զերծ մնա հակամարտությանը մասնակցելուց»,- նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարության տեքստում նշվում է նաեւ, որ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ` հայ ժողովրդին աջակցել շարունակելու համար:

«Բոլոր կողմերը, հրադադարի ռեժիմից բացի, պետք է բանակցություններ վարեն` մշտական ​​եւ խաղաղ համաձայնության հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացի շրջանակներում»,- ասվում է Կանադայի արտգործնախարարի հայտարարության մեջ:

https://news.am/arm/news/612917.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın