İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստորագրված համաձայնագիրը նախանշված էր մեր թշնամիների և միջազգային դաշնակիցների անգործության պատճառով. Սերժ Թանկյան

«Այսօր, ինչպես բոլորը, ես էլ եմ վշտացած: Մեր երիտասարդ տղամարդկանց, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցած 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի եզակիությունից, մեր ազգի՝ ապագայի օգտին մոբիլիզացվելու եզակի ունակությամբ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ուղերձում նշել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը:

Նա գրում է, որ իր համար ակնհայտ է՝ ստորագրված համաձայնագիրը նախանշված էր մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով:

«Ես զայրացած եմ մեր պատմության մեջ մեկ անգամ օգտագործված լինելու համար, բայց մենք պետք է լուծենք ներսում առկա անկայունությունը: 1994թ.-ին՝ Արցախում կրակի դադարեցումից ի վեր, մենք հնարավորություն ունեցանք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիայի և օլիգարխիայի: Սփյուռքի քաղաքական և տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն նրանք նախընտրեցին մեզ օգտագործել՝ որպես բանկային բանկոմատների:

Դուք՝ Հայաստանի քաղաքացիներդ, մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակում հավաքվեցիք՝ այդ ամենը փոխելու համար, եւ հայ ազգը վերածնվեց: Նրանց համար, ովքեր փորձում են հետ շրջել մեր քաղաքացիների ցանկությունները, սա ձեր ժամանակը չէ: Ձեր ժամանակն ավարտված է: Քաղաքականության և աթոռների խաղերի ժամանակը չէ, ոչ էլ գողական ու թալանի նողկալի պատկերների, որ իրականացնում են մեր երկրի ներսում: Դա ամոթալի ու վիրավորական է այն համարձակ զինվորների համար, որոնք իրենց կյանքը տվեցին՝ պայքարելով մեր գոյության համար: Մենք թույլ չենք տա ձեզ այլևս բաժանել մեզ»,- ասել է Թանկյանը:

Նա հավելել է, որ բազմաթիվ անպատասխան հարցերի պատասխանները ստանալու համար պետք է թույլ տալ, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց: Ի վերջո, ի տարբերություն մեր հարևանների՝ մենք ժողովրդավար ենք: Միգուցե երիտասարդ ու անփորձ, բայց առաջադեմ:

«Եկեք ուրեմն վերափոխենք մեր զայրույթն ու կատաղությունը և դրանք օգտագործենք որպես հիմնաքարեր՝ միավորված Հայաստանի համար և ամեն օր քրտնաջան աշխատենք այս պատերազմի աղետալի իրադարձությունների համար արդարություն ձեռք բերելու ուղղությամբ: Եկեք միասին կառուցենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ»,- նշել է Թանկյանը: 

https://www.armtimes.com/hy/article/200695?fbclid=IwAR1vByszZCm6X4zJAvk1OFxNZ_9-K1JWGYq__xIP2t5WwXX-_J8EHk-oWIQ&__cf_chl_jschl_tk__=cf395ca7425d4beea94f1f59f6515c7573dee88b-1605129397-0-ARiRs5Bge70HIzYq9McQE0FE14-yD7ygWYwVzVyP-U3gc3L170WxHr8EUu5CIXLFavCclbIPAx0sBj7F2PF92sL1uqFuKSjiW2ZIwvS-mp095YI3Pp8vz3qcIC3-mYjHNMagJCMD9HqFOnunQM-qGAW9WvcPeEhzQulcymkUo5dg4fQIc1VGKdULydlXEeBeBTZUHRz5zKJgpMTSIVlVB7lIfZhya7Fle0uuHRPGxmI6hz8p4w-cOFtn10_67JWYbUcvA-GZbO11GNyHf1lEJkJ4YNUOMBX1fwJQ1ZDXEIch_h5rA-x58Ht89Rj_y8gLPQgjjksF2h_Cwdf0Xt8Hc-CSTeAD9ZaGmtWEEZJzzx6dGobzCqvhb5w0WGMu_C76LcDpo8V4Q10pFDcZZdFaM98wYqHsHXT_aSaK3HpeCKVlUZHwXSnXWPGzxVHnWn8acQ

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın