İçeriğe geçmek için "Enter"a basın

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան: Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ.

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է:

Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով: Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար: Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք:

Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը:

Կեցցե՛ Արցախը:

Dear compatriots, sisters and brothers. I personally made a very hard decision for me and all of us.I have signed a statement on the termination of the Karabakh war with Russian and Azerbaijani presidents from 01.00 pm. The text of the statement that has already been published is unbelievably painful for me and our people.I made that decision as a result of a deep analysis of the military situation and appreciation of the people who have the best possession of the situation. Also based on the belief that this is the best solution in the situation created. I’ll write a message about it in the coming days.It’s not a victory, but there’s no defeat until you know yourself. We will never know ourselves and this should be the start of our national unity, rebirth era.We need to analyze our years of independence to plan our future and not repeat the mistakes of the past.I kneel down to all our victims. I bow down to all our soldiers, killers, generals, volunteers who protected and protected their homeland with their lives. They have saved Artsakh by their personalities.We fought till the end. And we will win. Artsakh is standing.Long live Armenia. Long live Artsakh.


İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın