İçeriğe geçmek için "Enter"a basın

Ինչու մինչ փաստաթղթի ստորագրումը հանրությանը չի ներկայացվել դրա բովանդակությունը. Վարչապետի պարզաբանումը

Կա որոշակի հանրային քննարկում, թե ինչու ստորագրվող հայտարարության  մասին նախապես չի եղել հանրային տեղեկացում. դրա համար կա շատ կոնկրետ պատճառ: Այս մասին Facebook-ի իր էջում լայվի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը՝ ես ինքս եմ ընդունել, որ այդ հայտարարության բովանդակությունը լավը չէ մեզ համար: Պատկերացրեք իրավիճակ, երբ այդ բովանդակությունը ներկայացվում է եւ արդյունքում ինչ-ինչ պատճառներով չի ստորագրվում: Դա շատ բացասական հետեւանք կունենար մեր մարտունակության վրա: Այսինքն՝ եթե չստորագրվեր, եւ օրինակ, ռազմական գործողությունները դադարեցնելու որոշում կայացվեր, կստացվեր, որ խոսվել է մի բովանդակության մասին, որը գոնե ռազմական գործողությունների դադարեցման չի բերել, բայց մարտունակության նվազման է բերել»,-ասաց Փաշինյանը:

Մյուս պատճառը, նրա խոսքով, այն է, որ երբ հանրությանը ներկայացնում ես բովանդակությունը, պետք է բացատրես նաեւ՝ ինչու ես այդպիսի բան անում. «Եթե դա անում ես մարտական գործողություններին զուգընթաց, դրանով նաեւ հակառակորդի համար բացահայտում ես քո որոշակի թույլ տեղերը, եւ եթե հանկարծ չի ստորագրվում, կամ հակառակորդը քո թույլ տեղերն իմանալով առավելություն է ստանում, դա ինչ-որ առումով ազդում է հետագա պրոցեսների, եւ, ընդհանրապես, պաշտպանունակության եւ մարտունակության վրա»,-նշեց նա:

https://news.am/arm/news/612467.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın