İçeriğe geçmek için "Enter"a basın

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամների հետ

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 11–ին հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:

Հիմնական պատասխանատու համարելով գործող իշխանություններին՝ ՀՅԴ ներկայացուցիչներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են արտահայտել առկա ռիսկերի վերաբերյալ, ներկայացրել ստեղծված իրավիճակի հաղթահարման իրենց տեսլականը:

Ընդգծվել է, որ ղարաբաղյան հակամարտության՝ որպես համազգային նշանակության հարցի կարգավորման շուրջ պետք է լինի համազգային կոնսենսուս։

Նախագահ Սարգսյանը ընդգծել է երկրի կայունության պահպանման, հասարակական համերաշխության եւ միասնականության կարեւորությունը:

https://news.am/arm/news/612577.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın