İçeriğe geçmek için "Enter"a basın

Սեյրան Օհանյանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատարն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ. Ա. Հովհաննիսյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի վիրավորվել Արցախում, այդ տեղեկությունը կեղծ է։ Այս մասին այսօր` նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սեյրան Օհանյանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատարն, Արցախի հերոսն այս օրերին  դարձել է Շուշին պաշտպանող կենդանի լեգենդ։ Ու ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք։ Կեղծ է լուրը, որ նա վիրավորված է, նման բան տեղի չի ունեցել։ Նա այսօր էլ կանգնած զորքի կողքին և կռվում է»,- ասաց նա։

https://news.am/arm/news/612192.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın