İçeriğe geçmek için "Enter"a basın

Գիշերը մարտերը շարունակվել են. առավել համառ մարտեր են եղել Շուշիի մերձակայքում եւ հարավարեւելյան հատվածում. ՊՆ խոսնակ

Նոյեմբերի 7-ին եւ լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նոյեմբերի 7-ին եւ լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում:

Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում եւ հարավարեւելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:

Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի եւ անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում:

Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ»,- գրել է նա։

https://news.am/arm/news/612101.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın