İçeriğe geçmek için "Enter"a basın

Burger King-ը ներողություն է խնդրել սոցցանցերում Ադրբեջանին սատարող գրառումների համար

Burger King-ը ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբին էլեկտրոնային փոստով ուղարկած նամակով ներողություն է խնդրել Ադրբեջանի իր ֆրանչայզիի կողմից արված հրապարակումների համար, որոնք բացահայտորեն աջակցում էին Ադրբեջանի ցեղասպանական ջանքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնախումբը կապվել էր Burger King-ի տնօրենների խորհրդի հետ՝ հայտնելով հայկական համայնքի անհանգստությունը, որ ապրանքանիշի պլատֆորմն օգտագործվում է Ադրբեջանի կառավարության՝ էթնիկ զտումների արշավը խթանելու համար:

Burger King-ը պատասխան նամակով շնորհակալություն է հայտնել այդ հարցով ապրանքանիշի ուշադրությունը հրավիրելու համար: «Վստահեցնում ենք ձեզ, որ սոցցանցերում Ադրբեջանին վերաբերող հրապարակումները համահունչ չեն մեր ապրանքանիշի ուղեցույցներին և չեն արտացոլում Burger King ապրանքանիշի տեսակետը: Մենք հավաստիացել ենք, որ ֆրանչայզին գրառումն անելուց կարճ ժամանակ անց հեռացրել է այն, և որ նման բան այլևս չի կրկնվի: Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի համար և կհամագործակցենք Ադրբեջանի ֆրանչայզիի հետ` համոզվելու, որ Burger King ռեստորանները կենտրոնացած են հիանալի համ, բարձրորակ սնունդ ապահովելու վրա, ինչն էլ մեր հաճախորդները սպասում են մեզանից»,-ասված է նամակում:

Անցյալ ամսվա վերջին McDonald’s- ի և Burger King- ի ադրբեջանական ֆրանչայզիները սոցիալական ցանցերի իրենց հարթակներում տեղադրել էին նկարներ `աջակցություն ցույց տալով հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիային: Թե՛ Burger King- ը, թե՛ McDonald’s- ը, սակայն, հեռացրել են սոցիալական ցանցերում տեղադրված գրառումները, երբ հարցը նրանց ուշադրությանն է ներկայացվել:

https://news.am/arm/news/612043.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın