İçeriğe geçmek için "Enter"a basın

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը։

«Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ մի շարք հեռախոսային շփումների մասին: Այդ շփումները նպատակաուղղված էին մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման և քաղաքական-դիվանագիտական կարգավորման ելքի տարբերակների որոնմանը։ Վերահաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխգործակցության երկուստեք պատրաստակամությունը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:

ՌԻԱ Նովոստին էլ, վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ Պուտինն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներ է ունեցել։

https://www.civilnet.am/news/2020/11/07/Պուտինը-և-Էրդողանը-հեռախոսազրույց-են-ունեցել-քննարկել-Ղարաբաղի-հարցը/406726

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın