İçeriğe geçmek için "Enter"a basın

Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների և դրանցում Սիրիայից և Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ ի շահ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման, որոնք կոչված են ապահովել քաղաքական-դիվանագիտական լուծման ելքը: Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում:

Պուտինը և Մակրոնը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։

https://www.civilnet.am/news/2020/11/07/Մակրոնն-ու-Պուտինը-քննարկել-են-իրավիճակը-Ղարաբաղում/406660

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın