İçeriğe geçmek için "Enter"a basın

Արայիկ Հարությունյանն ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին։
«Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու:
Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը:


CIVILNET

Yorumlar kapatıldı.