İçeriğe geçmek için "Enter"a basın

Adidas-ը հաստատել է ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ-ի հետ կապերի խզումը

Նոյեմբերի 6-ին Adidas ընկերությունը հաստատել է, որ դադարեցրել է իր հարաբերությունները ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ այն բանից հետո, երբ ակումբի խոսնակ Նուրլան Իբրահիմովը կոչ էր արել ոչնչացնել բոլոր հայերին:

«Կարևոր է ընդգծել, որ Adidas-ը որևէ կերպ չի կիսում անհատական այդ կարծիքները, և մենք արագ որոշում ենք կայացրել դադարեցնել մեր հարաբերությունները ակումբի հետ»,- ասել է Adidas-ի ներկայացուցիչ Տոմասո Սարոննին:

Սպորտային ապրանքներ արտադրող գերմանական ընկերության որոշումը պայմանավորված է Իբրահիմովի՝ սոցիալական ցանցում ունեցած գրառմամբ, որտեղ նա արդարացրել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և կոչ էր արել ադրբեջանցիներին սպանել «բոլոր հայերին»: «Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց և ծերերին: Մենք պետք է սպանենք նրանց առանց խտրականության։ Ոչ մի զղջում։ Ոչ մի կարեկցանք»,- ասել էր Իբրահիմովը։

Adidas-ի արագ պատասխանին նպաստել է Change.org կայքում խնդրագիրը, որի նախաձեռնողը Լիզա Եսայանն է Նյու Յորքից:

«Նա կրկնեց 100 տարի առաջ Թալեաթի նույն խոսքերը, և որպես երեխաների սպանության մասին կարդացող մայր, ես չէի կարող ընդամենը Ֆեյսբուքում հրապարակել, մեկնաբանել և տխրել,- ասել է Եսայանը:- Ես պարզապես կարծում էի, որ նա այդպես հեշտ չպիտի պրծնի»։

Նոյեմբերի 4-ին ՈՒԵՖԱ-ն ևս արգելք էր սահմանել Իբրահիմովի նկատմամբ՝ նրան ժամանակավոր զրկելով ֆուտբոլում հանդես գալու հնարավորությունից:

Այսօր առավոտյան հրապարակված հայտարարության մեջ ՈՒԵՖԱ-ն ասել է. «Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես արգելվում է իրականացնել ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն, ինչն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ՈՒԵՖԱ-ի վերահսկիչ, էթիկական և կարգապահական մարմինը որոշում չի կայացրել գործի էության վերաբերյալ»։

ՈւԵՖԱ-ն Իբրահիմովին մեղադրել է կազմակերպության՝ խտրական վարքագծի և պատշաճ վարքագծի հիմնական կանոնների խախտման համար։

ՖԻՖԱ-ն դեռ չի պատասխանել մեկնաբանությունների խնդրանքին։

#Լուրեր #ՍիվիլՆեթ

https://www.civilnet.am/news/2020/11/06/Adidas-ը-հաստատել-է-ադրբեջանական-«Ղարաբաղ»-ՖԱ-ի-հետ-կապերի-խզումը/406577

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın